- հաշվել 144 − 108 ∶ (17 − 11) ∙ 3 արտահայտության արժեք:
144-108÷(17-11)×3=90 - Հետևյալ թվերից ո՞րի վրա չի բաժանվում 728-ը։
1) 7 2) 28 3)8 4) 72 - Մարիան պահարանում ունի 3 զույգ կոշիկ։ Առանց նայելու առնվազն քանի՞ հատ կոշիկ պետք է հանի նա, որպեսզի վստահ լինի, որ գոնե մեկ զույգ կոշիկ հանել է։
Պատ.՝ 4 կոշիկ - Գտնել օրինաչափությունը և լրացնել բաց թողնված թիվը. 45, 30, 18, 9, 3, 0:
- Ծառատունկի ժամանակ 5-րդ դասարանցիները ուղիղ ճանապարհի երկայնքով տնկեցին որոշակի քանակությամբ ծառեր՝ միմյանցից 10մ հեռավորության վրա։ Քանի՞ծառ տնկեցին աշակերտները, եթե հայտնի է, որ առաջին և վերջին ծառերի միջև հեռավորությունը 250մ է։
Պատ.՝ 26 ծառ - Արմենի սլաքավոր ժամացույցը ցույց է տալիս և՛ օրը, և՛ ժամը։ Փետրվարի 1-ին ժամը առավոտյան 9։00-ին Արմենը ժամացույցի րոպեի սլաքը պտտում է ժամսլաքի հակառակ ուղղությամբ ճիշտ 30 պտույտ։ Ի՞նչ ամսաթիվ և ժամ ցույց կտա ժամացույցը։
1) Հունվարի 30, առավոտյան 4։00
2) Հունվարի 30, առավոտյան 3։00
3) Հունվարի 31, առավոտյան 3։00
4) Հունվարի 31, երեկոյան 4։00 - Հայրն իր ունեցած տետրերը բաժանեց երկու որդիների միջև հետևյալ կերպ։ Ավագ որդին ստացավ բոլոր տետրերի կեսը և էլի 1 տետր, իսկ կրտսերը՝ մնացածի կեսը և վերջին 2 տետրը։ Քանի՞ հատ տետր ստացավ ավագ որդին։
Պատ.՝ 6 տետր - Քանի՞ հնգանիշ բնական թիվ կա, որոնց թվանշանների գումարը հավասար է 2-ի:
Պատ.՝ 5 - Երիտասարդ մասնագետը 1 տարվա աշխատանքի դիմաց պետք է վարձատրվեր 2600 դոլար և մեկ մեքենա։ Սակայն նա դուրս եկավ աշխատանքից 8 ամիս անց և ստացավ մեքենան և 1000 դոլար։ Որքա՞ն արժեր մեքենան։
1)2600×8/12=5200/3(8 ամսվա աշխատավարձը)
2)5200/3-1000=2200/3(մեքենայի արժեքի 4/12=1/3 մասը)
Պատ.՝ 2200$
10.Պույ-Պույ մկնիկը պետք է տեղափոխեր 15 գրամ բեռ A կետից B կետ, որոնց միջև հեռավորությունը 20մ է։ Մկնիկը կարող է միանգամից բարձրացնել 3 գրամ բեռ և շարժվում է 5մ/ր արագությամբ։ Նրա արագությունը չի փոխվում բեռով կամ առանց բեռի շարժվելիս։ Քանի՞ րոպեում Պույ-Պույն ամբողջ բեռը կտեղափոխի A կետից B:
1)15÷3=5
2)20÷5=4
3)9×4=36
Պատ.՝ 36 րոպեում