Posted in Հայոց Լեզու, Պատմույուն

Շոկոլադի պատմությունը

Շոկոլադի պատրաստման եղանակը իմացել են հին մայաները, իսկ ավելի վաղ՝ հարավային Մեքսիկայի հնագույն Օլմեկներիը: «Շոկոլադ» բառը ասոցացվում է քաղցր կոնֆետների և համեղ տրյուֆելների հետ, սակայն այսօրվա Շոկոլադը շատ քիչ է նման անցյալի շոկոլադի հետ:
Շոկոլադը պատրաստվում է կակաոյի ծառերի պտուղներից, որոնց հայրենիքը Կենտրոնական և Հարավային Ամերիկան ​​է: Մրգերը կոչվում են պատիճ, և յուրաքանչյուր պատիճ պարունակում է մոտ 40 կակաո: Պատիճը չորանում և բովում են՝ կակաոյի հատիկներ ստեղծելու համար: Ոչ ոք չգիտի, թե կոնկրետ երբ է կակաոն առաջինը ստեղծվել:

Աղբյուրը՝ History of Chocolate

Posted in Կենսաբանություն

Մկանների կառուցվածքը և նշանակությունը

Մկանները հենաշարժիչ համակարգի ակտիվ մասն են և ապահովում են շարժումների  բազմազանությունը։

Մկանների շնորհիվ մարմինը պահպանում է հավասարակշռությունը, տեղաշարժվում է տարածության մեջ, իրականացնում կրծքավանդակի ու ստոծանու շարժումները, կլլման ակտը, աչքի շարժումները, ներքին օրգանների, այդ թվում՝ սրտի աշխատանքը։

Մարդն ունի ավելի քան 600 մկան, որոնք, կախված կառուցվածքից և գործառույթից լինում են հարթ (ոչ կամային կծկվող) և միջաձիգ զոլավոր (կամային կծկվող մկաններ): Սրտի մկանը ըստ կառուցվածքի միջաձիգ զոլավոր է,սակայն կծկվում է ոչ կամային:

мыш-ткань-3.jpg

Չափահաս մարդու կմախքային մկանները կազմում են մարմնի զանգվածի 1/3-ը, իսկ երեխաներինը՝ 1/4-ը։ Ծերունական հասակում մկանային զանգվածը փոքրանում է։ Մարզիկների մոտ այն կազմում է մարմնի ընդհանուր զանգվածի 50 %-ը։ Մկանները հարուստ են արյունատար անոթներով, որոնք ապահովում են նրանցում ընթացող նյութափոխանակությունը։

Կմախքային մկաններն ունեն բարդ կառուցվածք։ Յուրաքանչյուր մկան կազմված է շարակցահյուսվածքային միջնաշերտով միմյանցից բաժանված բազմաթիվ խրցերից։ Արտաքինից մկանը ծածկված է ամուր թաղանթով՝ փակեղով։ Մկանի ծայրերում փակեղը վերածվում է ջլերի, որոնցով մկանը միանում է ոսկրերին: Մկանախրցերում գտնվում են տարբեր երկարության մկանաթելեր։

Կմախքային մկանի կառուցվածքը

Stroenie_volokna.PNG

Յուրաքանչյուր մկանաթել ունի լայնակի շերտավոր կառուցվածք, որը պայմանավորված է նրա մեջ գտնվող հարյուրավոր սպիտակուցային թելերի`միոֆիբրիլների  որոշակի դասավորությամբ։ Մկանաթելերի խրցերում լայնակի շերտավորությունն ավելի է ընդգծվում, որի համար ստացել են միջաձիգ զոլավոր մկան անունը։ Յուրաքանչյուր մկանին մոտենում են զգացող և շարժիչ նյարդաթելեր։ Մկաններն իրենց ծայրերի ջլերով ամրանում են ոսկրերին։ Որոշ դեպքերում ջլերը ներհյուսվում են մաշկի մեջ (դիմախաղի մկաններ)։ Ջիլը կազմված է ներդակազմ շարակցական հյուսվածքից, չի կծկվում և դիմանում է մեծ ծանրության:

Օրինակ

Աքիլեսյան ջիլը դիմանում է մինչև 400 կգ ծանրության։

Մկանների ֆունկցիան

Միջաձիգ զոլավոր մկանների դերն օրգանիզմում բազմազան է։ Նրանք մասնակցում են մարմնի խոռոչների և օրգանների պատերի կազմությանը (կրծքի, որովայնի խոռոչ, ըմպան, կոկորդ) ապահովում են մարմնի կեցվածքը, հավասարակշռությունը, ձայնի առաջացումը։ Միջաձիգ զոլավոր մկանները մասնակցում են շնչառական և կլլման շարժումներին, ձևավորում են դիմախաղը, ապահովում ակնաշարժ և ծամիչ ապարատի գործունեությունը։ Նրանց կծկումը կմախքի հետ միասին ապահովում է մարմնի տեղափոխությունը

տարածության մեջ, ջերմության առաջացումը։

Մկանների հիմնական խմբերը

Մկանների տարբեր խմբեր բազմատեսակ ֆունկցիաներ են կատարում։

Ըստ տեղադրվածության և ֆունկցիայի մեր մարմնի մկանները բաժանվում են հետևյալ խմբերի՝ գլխի, մեջքի, կրծքի, որովայնի և վերջույթների։

Գլխի մկանները բաժանվում են երկու խմբի՝ դիմախաղի և ծամիչ։ Դեմքի արտահայտությունը՝ ուրախություն, վիշտ, թախիծ, զայրույթ, առաջանում է դիմախաղի մկանների կծկումներով և թուլացումներով։ Այդ մկանները մասնակցում են նաև բերանի, ակնակապիճի, քթի բացվածքների փոփոխությանը, իրականացնում են այտերի, շրթունքների շարժումները։ Դիմախաղի մկանները մի ծայրով ամրանում են գանգոսկրերին, մյուս ծայրով՝ մաշկին։ Այս մկանները համեմատաբար լավ զարգացած են մարդկանց և կապիկների մոտ։ Ծամիչ մկաններն իրականացնում են ստորին ծնոտի շարժումները՝ վեր, վար, աջ, ձախ, առաջ և հետ։

 Դիմախաղի մկաններ                                            Ծամիչ  մկաններ

Կրծքի մկանները մասնակցում են վերին վերջույթների և շնչառական շարժումներին:

Օրինակ

Կրծքի մեծ մկանները մասնակցում են վերին վերջույթների իջեցմանը և խոր շնչառությանը։

Մեջքի մկանները ստորին վերջույթների մկանների հետ միասին ապահովում են մեր մարմնի ուղղաձիգ դիրքը, իրանի շարժումները։ Մեջքի երկարությամբ դասավորված մկանների կծկման շնորհիվ իրանը կարող է հետ կորանալ։

Որովայնի մկանները կատարում են բազմատեսակ ֆունկցիաներ։ Նրանք ապահովում են իրանի դեպի առաջ և կողքեր թեքվելը, աջ և ձախ շրջվելը, որովայնի օրգանները պահում են բնականոն դիրքում, հեշտացնում աղիների դատարկումը, միզարձակումը։ Այս մկանները կծկվելիս ճնշում են գործադրում ներքին օրգանների վրա, ուստի կոչվում են մամուլի մկաններ: Սրանք պաշտպանում են նաև որովայնի խոռոչի մկանները հարվածներից և վնասվածքից: 

Որովայնի  մկաններ  Կրծքի մկաններ 

4-13.jpg

Վերջույթների մկանները կարևոր դեր են խաղում տեղաշարժման ժամանակ, ֆիզիկական աշխատանք կատարելիս՝ իրենց վրա կրելով մարմնի ամբողջ ծանրությունը։ Հատկապես լավ զարգացած է սրունքի հետևի կողմում գտնվող ձկնամկանը, որը կծկվելով ոտքը ծալում է ծնկան հոդում, բարձրացնում կրունկը։ Այդ շարժումները կարևոր են վազելիս, քայլելիս։ Ազդրի վրա տեղադրված է մարդու մարմնի ամենաերկար մկանը` (դերձակամկանը՝ մինչև 50 սմ):

Բազկի երկգլխանի մկաններ  Բազկի  եռագլուխ մկաններ 

Մատները ծալող մկաններ       Դերձակամկաններ

Ազդրի երկգլուխ մկան   

Քառագլուխ մկան

Մարդու յուրաքանչյուր շարժում իրականանում է հակադիր ներգործող երկու խումբ մկանների՝ ծալող և պարզող, համաձայնեցված գործունեությամբ: Անընդհատ, առանց հանգստի ֆիզիկական աշխատանք կատարելիս մկանի աշխատունակությունն աստիճանաբար փոքրանում է:

Posted in Հայոց Լեզու

Հայոց Լեզու

1. Գրավոր փոխադրի՛ր`անուղղակի խոսքերը դարձնելով ուղղակի:

                Օրինակ`

Քույրը նեղացավ, որ եղբայրն իր գրած շարադրությունը չհավանեց: —

-Պա՛հ, իմ գրած շարադրությունը չես հավանում, հա՞,- նեղացավ
քույրը:

Յոթնամյա Մոցարտը համերգներ էր տալիս Մայնի Ֆրանկֆուրտում: Նրան մոտեցավ տասնչորսամյա մի տղա, համերգից հետո որը հիացավ
Մոցարտի նվագելով և ափսոսաց, որ ինքը երբեք այդպես նվագել չի կարողանա: Մոցարտը զարմացավ, որ այդքան մեծ տղան չի կարողանում նվագել, և նրան խորհուրդ տվեց նոտաներ գրել, քանի որ նվագել չի հաջողվում: Տղան խոստովանեց, որ ինքը գրում է, բայց ոչ թե նոտաներ այլ բանաստեղծություններ: Փոքրիկ երաժիշտը ակնածանքով լցվեց և ենթադրեց, որ բանաստեղծություններ գրելն ավելի դժվար է, քան երաժշտություն հորինելը: Զրուցակիցը նրան հանգստացրեց, թե շատ հեշտ է, և ասաց, որ նա էլ կարող է փորձել: Զրուցակիցը պատանի Գյոթեն էր:

Յոթնամյա Մոցարտը համերգներ էր տալիս Մայնի Ֆրանկֆուրտում: 
<<Ես համերգներ եմ տալիս Մայնի Ֆրակֆուրտում>> ասաց յոթնամյա Մոցարտը

Մի համերգից հետո նրան մոտեցավ տասնչորսամյա մի տղա, որը հիացավ Մոցարտի նվագելով և ափսոսաց, որ ինքը երբեք այդպես նվագել չի կարողանա: 
<<Մի համերգից հետո ինձ մոտեցավ տասնչորսամյա մի տղա, ով հիացավ իմ նվագելով և ափսոսաց, որ ինքը երբեք այդպես նվագել չի կարողանա>> պատմում էր մոցարտը 


Մոցարտը զարմացավ, որ այդքան մեծ տղան չի կարողանում նվագել, և նրան խորհուրդ տվեց նոտաներ գրել, քանի որ նվագել չի հաջողվում: 

<<Ես զարմացա, որ այդքան մեծ տղան չի կարողանում նվագել, և նրան խորհուրդ տվեցի նոտաներ գրել, քանի որ նվագել չի հաջողվում>> պատմում է Մոցարտը։

Տղան խոստովանեց, որ ինքը գրում է, բայց… բանաստեղծություններ: 
<<Ես գրում եմ, բայց․․․ բանաստեղծություններ>> խոստովանեց տղան

Փոքրիկ երաժիշտը ակնածանքով լցվեց և ենթադրեց, որ բանաստեղծություններ գրելն ավելի դժվար է, քան երաժշտություն հորինելը:
Փոքրիկ երաժիշտը ակնածանքով լցվեց և ենթադրեց <<Բանաստեղծություններ գրելն ավելի դժվար է, քան երաժշտություն հորինելը:>>

 Զրուցակիցը նրան հանգստացրեց, թե շատ հեշտ է, և ասաց, որ նա էլ կարող է փորձել: 
– Շատ հեշտ է,- և ասաց,-  Դու էլ կարող ես փորձել: 
հանգստացրեց  նրան Զրուցակիցը

Զրուցակիցը պատանի Գյոթեն էր:

Posted in Հայոց Լեզու

Հայոց Լեզու

1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Ալեհույս, հրաժեշտ, երբևէ, ընկույզ, պարտիզպան, վզկապ, հույս, երթևեկել, ունևոր, թեթևություն, աղոտք, Ալվարդ, օրիորդ, կանդեղ։

2.       Բերված բառերից քանիսն են հոմանիշ թուխպ բառին։

Մշուշամպմառախուղ։ 

3.  Ի՞նչ է նշանակում երախտագետ բառը։

Երախտապարտ, երախտամոռ, հմայիչ։

4.    Ընդգծե՛ք բացառական հոլովի հինգ ձև։

Հոգուց ուղուց, սպիտակուց, գոտուց, նեղուց, էգուց, այտուց, դեղնուց, ոզնուց, ապակուց։

5.  Ընդգծե՛ք հինգ ածական։

Ամոթկաղ, առասպել, քաղցր, ամայի, գերան, բարձրագույն, ամբոխ, անիվ, գանգուր։

Posted in Առաջադրանքներ

1. ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ

Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։

Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։

Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ…

  • Բացատրի՛ր բառերը՝ համրաքայլ-դանդաղք քայլերով, համր-կույր։ 
  • Ներկայացրո՛ւ , թե ինչ տրամադրություն և հոգեվիճակ է արտահայտում բանաստեղծությունն։ 
  • Առանձնացրո՛ւ ամենատպավորիչ կամ գեղեցիկ նկարագրությունը։
  • Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
    Որպես քնքուշ իրիկվա փայլ։
Posted in Պատմույուն

Պատմություն

Ներկայացրու, համեմատիր հայկական կուսակցությունների և հայդուկային շարժման առաջացման պատճառները:
Արմենական- Ուզում էր պետականության հարցը լուծել պատերզմական ուղղով
Հնչյակաները- Պետականության միավորման ուղղովԱնդրանիկ Օզանյան, Գևորգ Չավուշ, Հրայր Դժոխք, Աղբյուր Սերոբ և Սոսե/ ռադիոնյութի պատրաստում որևիցե մեկի մասին/
Առաջին անգամ աչքի է ընկել Սասունի 1891-1893 թվականների ինքնապաշտպանական կռիվներին։
Կռվում աչքի է ընկել իր մարտավարությամբ և կազմակերպչական ձիրքով։ Դա է վկայում Բերդակ գյուղում բազմաթիվ թշնամու դեմ ընդամենը 4 հայդուկով մղված մարտի տակտիկան։ Երկուսը կրակում էին, իսկ մյուս երկուսը նահանջում։ Քիչ անց ֆիդայիները մյուս զույգն էր սկսում կռվել, իսկ նախորդները նահանջում էին։ Ֆիդայիներն այդպիսով նահանջում են շուրջ 20 կմ և հասնում Ծիր-Կատար։
Գևորգ Չաուշը Անդրանիկի հետ միասին վրեժ է լուծել Աղբյուր Սերոբի մահվան համար։ Սերոբի մահից հետո շատերն առաջարկում էին, որ Գևորգը գլխավորի ֆիդայիներին, բայց Գևորգը, համեստ մարդ լինելով, իր տեղը զիջում է Անդրանիկին։
Չաուշի ամենահայտնի մարտերից մեկը Առաքելոց վանքի կռիվն է, որը կազմակերպել էր Անդրանիկը։ Գևորգն անձամբ ղեկավարել է Իշխանաձոր գյուղի պաշտպանությունը և այնտեղ ունեցել է ֆիդայիների ջոկատ։ Թուրքական կառավարությունը ստիպված է եղել սասունցիներին ուշադրության կենտրոնում պահելու համար այդ գյուղում զորանոց կառուցել։
Գևորգը գտնում էր, որ պետք էր դաշնակից լինել քրդերի հետ։ Դրա համար էլ նա մեծ հարգանք է վայելել քրդերի մոտ։ Բացի այդ Չաուշը դաժանաբար պատժում էր այն քրդերին, ովքեր թալանում էին հայ գյուղացու ինչքը։
Եղել է միակ ֆիդային, ով, բոլոր ֆիդայական օրենքներին հակառակ, ամուսնացել է։Ներկայացրու, հիմնավորիր արդի շրջանում որևիցե քեզ համար ընտրելի մի կուսակցություն:
Ես ոչ մի կուսակցություն չգիտեմՔո շրջապատում փորձիր գտնել Արցախյան ազատագրական պայքարի մասնակից, հարցազրույցի միջոցով պարզի նրա մղած պայքարի պատճառների, ընթացքի, խնդիրների, հետևանքների կարևորության մասին/կարող է լինել նաև ռադիոնյութ, տեսաֆիլմ:«Հայկական բանակի դարավոր պատմությունը»Ընտրիր որևիցե մի երկիր, պատմիր այդ երկրի բանակի առանձնահատկությունների մասին:

Posted in Պատմույուն

Պատմություն

Ռուս-թուրքական 1877-78թթ պատերազմը, Հայկական հարցի միջազգայնացումը/ Հայոց պատմություն, դասագիրք 8-րդ դասարան, էջ 73-79/

  • Պատմել 1877-1878թթ.-ի ռուս-թուրքական պատերազմի ընթացքի մասին:

Ռուսները Բալկաններում կարողացան հավաքագրել ավելի մեծաքանակ զորք, մոտ 300.000 զինվոր։ Օսմանյան կայսրությունը Բալկաններում ուներ 200.000 զինվոր, որից 100.000-ը գտնվում էին ամրացված գառնիզոններում, իսկ ռազմական գործողությունների համար պատրաստ էր մոտ 100.000 զինվոր։ Օսմանցիները ունեին առավելություն լինելով ամրացված, բացի այդ ունեին ռազմական նավակներ Դանուբ գետի երկայնքով։

  • Սահմանել ‹‹Հայկական հարց››‹‹Արևելյան հարց››հասկացությունները:

Ըստ խորհրդահայ պատմագրության՝ Հայկական հարցը ասպարեզ է իջել որպես Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս 1877-1878 թթ.-ի ռուս-թուրքական պատերազմից հետո։ Ըստ հայկական ազգային պատմագիտական թևի ներկայացուցիչների՝ Հայկական հարցն առաջացել է այն ժամանակ, երբ Հայ ժողովուրդը զրկվել է իր Հայրենիք Հայաստանում սեփական ազգային, անկախ, միացալ և ամբողջական պետականություն ունենալու հնարավորությունից։ 

  • Համադրել Հայկական հարցը Սան-Ստեֆանոյի պայմանագրում և Բեռլինի կոնգրեսում:
  • Փորձիր  ներկայացնել  Հայկական հարցի լուծման քո տարբերակը :
  • ‹‹Մկրտիչ Խրիմյան.Երկաթե և թղթե շերեփը››,կատարել ուսումնասիրություն՝ աղբյուրները նշելով
  • Տեսանյութ, Խրիմյան Հայրիկ
Posted in Առաջադրանքներ

1. Որքան է սեփական տատանումներ կատարող ճոճոնակի լրիվ մեխանիկական էներգիան:

Եթե ճոճանակի վրա չի ազդում շփման և ձքողականության ոժը լրիվ մեխանիկական էներգիան մնում է անփոփոխ։

2.Էներգիայի ինչ փոխակերպումներ են  տեղի ունենում ճոճանակի սեփական տատանումների ժամանակ:

Կինետիկ էներգիան փոխակերպվում է պոտենցիալի, և հակառակը։

3. Որ դիրքում է սեփական տատանումներ կատարող ճոճոնակի պոտենցիալ էներգիան առավելագույնը և որ դիրքում նվազագույնը:

Ամենաբարձր դիրքում առավելագույն պոտենցիալ էներգիան է, իսկ ամենացածր դիրքում նվածագույնը։

4. Որ դիրքում է սեփական տատանումներ կատարող ճոճոնակի կինետիկ էներգիան առավելագույնը և որ դիրքում նվազագույնը:

Ամենաբարձր դիրքում նվազագույն կինետիկ էներգիան է, իսկ ամենացածր դիրքում առավելագույնը։

5. Ինչպես կարելի է ստանալ չմարող տատանումներ:

Պետք է բացակայեն դիմադրության և շփման ուժերը։

6. Ինչ մեծություններից է կախված մաթեմատիկական ճոճանակի տատանումների պարբերությունը և ինչ մեծություններից  այն կախված չէ: Գրել բանաձևը:

Կախված է թելի երկարությունից, ևազատ անկման արագացումից, կախված չէ գնդիկի զանգվածից։

T=2n արմատ l/g

7. Ինչ մեծություններից է կախված զսպանակավոր ճոճանակի տատանումների պարբերությունը: Գրել բանաձևը:

Զսպանակի կոշտությունից և բեռի զանգվածից։

T=2n արմատ m/k

8. Որքան է ազատ անկման արագացումը ՝ հասարակածում, բևեռներում, Երևանում:

Հասարակածում 9.78մ/վ2, բևեռներում 9,83մ/վ2, Երևանում 9,80մ/վ2

9. Ինչու են հարկադրական տատանումները չմարող:

Դիմադրության ուժերի առկայությամբ հարկադրական տատանումները չեն մարում այնքան ժամանակ, քանի դեռ համակարգի վրա ազդում է պարբերաբար փոփոխվող արտաքին ուժ։

10. Ինչից է կախված հարկադրական տատանումների լայնույթը:

Հարկադրական տատանումների հաճախությունից, և տատանողական համակարգի տատանումների հաճախությունից։

11. Ինչ է ռեզոնանսը:

Հարկադրական տատանումների շեշտակի աճը, երբ հարկադրող ուժի տատանումների պարբերությունը համնկնում է տատանողական համակարգի սեփական ուժի պարբերությանը։

12. Նկարագրեք փորձ, որի օգնությամբ կարելի է բնութագրել ռեզոնանսի երևույթը:

Posted in Առաջադրանքներ, Գրականություն

Հին հայկական Ամանոր. Նավասարդ

Պատմաբան Աշոտ Աբրահամյանի աշխատությունից մի փոքր հատված, որտեղ հեղինակը բացահայտում է, թե որտեղից Հովհաննես Իմաստասերը օգոստոսի 11-ը դարձրեց Նավասարդի օր:

«Հայկական տոմարի սկզբնավորության մասին հին ավանդոթյուններին գիտական հիմնավորում տալու Ալիշանի փորձը համոզեցուցիչ չէ, թեզկուզ այն պատճառով, որ հին հայկական թվականի սկիզբը, ինչպես կտեսնենք հետո, ոչ թե 428-ն է եղել, այլ 353 թվականը: Բացի այդ, հայկական մեծ թվականի առաջին տարին շարժական տոմարով եղել է ոչ թե օգոստոսի 11-ը, այլ օգոստոսի 29-ը:

Մեզ հասած տոմարական պատառիկների ուսումնասիրությունից երևում է, որ հին հայկական հեթանոսական տարվա ամանորը եղել է գարնան գիշերահավասարի օրը՝ մարտի 21-ին: Այդ օրը նվիրված է եղել հայր աստծուն՝ Արամազդին: Ժողովուրդը մեծ շուքով, փողերի ու թմբուկների նվագակցությամբ է տոնել հայր աստծու տոնը: Ամանորի տոնը կոչվելիս է եղել «Ամենաբեր պտղոց»:

Որ իրոք հին հայկական ամանորը մարտի 21-ին է եղել, այդ մասին է վկայում թանկարժեք տոմարական մի պատառիկ, որը մնացել է Մատենադարաի N1999 ձեռագրում: Այնտեղ հին հայկական ամիսները զուգահեռի մեջ են դրված հռոմեական ամիսների հետ: Ամանորի մարտ ամսին զուգադիպելը երևում է նաև հայկական ամսանուններից, որոնք կապված են եղանակների կամ գյուղատնտեսական աշխատանքների հետ: Ըստ որում՝ քաղոց ամսին, որը համընկնում է հուլիս ամսվա հետ, իրոք տեղի է ունենում քաղը:

Հետաքրքիր է, թե որտեղից Հովհաննես Իմաստասերը վերցրեց օգոստոսի 11-ը:

Տոմարական բարեփոխումը Հովհաննես Իմաստասերը կատարել է 1116թ., սակայն տոմարական իր հաշվումների սկիզբը սկսել է 1084թ.՝ շարունակելով նախկին աղյուսակները:

Իմաստասերը, ամենից առաջ, հայկական շարժական տոմարը դարձրել է անշարժ, տարին ընդունել է 365 և մեկ քառորդ օր: Չորս տարիների ընթացքում ավելացած մեկ օրը նա սահմանել է դնել ավելյաց ամսի վրա՝ նահանջ տարիներին ավելյաց 5 օրերը դարձնելով՝ 6:

Հայկական ամանորն այդ թվականին հայկական շարժական տոմարով հասած է եղել փետրվարի 29-ին: Թվում էր, թե Իմաստասերը հայկական ամանորի համար կա՛մ հիմք պիտի վերցներ հռոմեական ամանորը՝ հունվարի մեկը և կա՛մ արարչության ամանորը՝ սեպտեմբերի մեկը, սակայն նա շրջանցել է այդ և մյուս բոլոր ամանորները և հայկական անշարժ տարվա ամանոր կարգել օգոստոսի 11-ը:

Հայոց տոմարի պատմության ուսումնասիրությամբ զբաղվող շատերին է զարմանք պատճառել Իմաստասերի այդ վարմունքը. ինչո՞ւ է նա խախտել բոլոր տեսակի կանոնականությունը և այդ ամսաթիվն է վերցրել հիմք: Օրմանյանը, չգտնելով այդ հարցի պատասխանը, գրել է. «…չենք գիտեր թե ի՞նչ ձևով նավասարդի 1-ը փետրվարի 29-էն օգոստոսի 11 տարին»:

Այդ անորոշությունը կարելի եղավ պարզել վերջին տարիներս: Մատենադարանի ձեռագրերում հայտնաբերվեց Հովհաննես Իմաստասերի մի աշխատությունը, ուր նա հանգամանորեն շարադրել է իր բարեփոխության սկզբունքները և պատասխանել այն հարցին, թե ինչու է նա օգոստոսը սահմանել հայկական նոր տարվա սկիզբ: Նա մատնացույց է անում հին հայկական մի շարք բնագրեր, ուր գարնանային գիշերահավասարը՝ մարտի 21-ը, բերվում է հայկական շարժական ու հռոմեական, ասորական, եբրայական անշարժ տոմարներով և գտնում, որ հին հայկական ամանորը եղել է օգոստոսի 11-ին, ուստիև ինքը հայկական ամանորը սահմանում է օգոստոսի 11-ը: (Իրականում հայկական շարժական տոմարով հայկական ամանորը եղել է 428-431թթ., այլապես դրանից առաջ և հետո տարիները օգոստոսի 11-ին զուգահեռ ընթանալ չեն կարող):

Հայկական ամանորը փետրվարի 29-ից օգոստոսի 11-ը փոխադրվելու համար երկու հնարավոր միջոց կար. կա՛մ Իմաստասերը կարող էր կարգելի ամանորը փետրվարի 29-ից ետ տանել մինչև նախորդ տարվա՝ 1083 թվականի օգոստոսը՝ հաշվից դուրս թողնելով 202 օր և կա՛մ փետրվարի 29-ից առաջ անցնել նույն տարվա օգոստոսի 11-ը՝ ավելացնելով 164 օր: Առաջին դեպքում նա ետ էր դառնում դեպի նախորդ թվականը, իսկ երկրորդ դեպքում մնում էր նույն թվականի մեջ: Պարզվում է, որ Իմաստասերը դիմել է երկրորդ միջոցին՝ փետրվարի 29-ին ավելացրել է 528 օր և ամանորը հասցրել 1084թ.՝ օգոստոսի 11-ը:

Իմաստասերի 1084թ. կազմած 532 տարիների աղյուսակները վերջացան 1616 թվականին, անհարժեշտ էր կազմել 532 տարիների տոմարական նոր աղյուսակներ»: